Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. եւ գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 57 լիցենզիայի հիման վրա:
Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ՝ առանձնակի կարեւորելով մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը եւ զարգացումը: Բացի մասնաճյուղային ցանցից, բանկային ծառայություններ է մատուցում Մոբայլ բանկ, Ինտերնետ բանկ առցանց հարթակներում, ինչպես նաև Առցանց վճարումների հարթակում:
Բանկը հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային, VISA միջազգային քարտային վճարային համակարգերի լիիրավ անդամ, ArCa տեղական քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ եւ MasterCard միջազգային քարտային վճարային համակարգի աֆիլացված անդամ: Համագործակցում է MoneyGram, Unistream վճարային համակարգերի հետ: Հանդիսանում է Converse Transfer վճարային համակարգի օպերատորը եւ հաշվարկային բանկը:
Բանկը նաև սպասարկում է MIR վճարային համակարգերի քարտերը և թողարկում է ARCA-MIR քարտը, որը սպասարկվում է MIR տարբերանշանը կրող սպասարկման կետերում և բանկոմատներում:
ՀՀ պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում պետական պարտքի կառավարման գործակալ է, Հայաստանի ֆոնդային բորսայի մասնակից:
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հաշվարկային եւ հաշվառման միասնական համակարգի անդամ է:
Կոնվերս Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնցից 15-ը՝ Երեւանում, 19-ը` Հայաստանի մարզերում եւ 1-ը`ԼՂՀ-ում, ինչպես նաեւ 125 բանկոմատ եւ 82 վճարային տերմինալ Հայաստանի ամբողջ տարածքում:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (72.89%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ.» ընկերությունը (22.11%), Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%):
Բանկն ունի 855 աշխատակից:
Մասնաճյուղեր - https://conversebank.am/hy/branches/
Հաճախ տրվող հարցեր - https://conversebank.am/hy/faq/
Գաղտնիության քաղաքականություն- https://conversebank.am/u_files/file/PrivacyPolicy.pdf
Industry
Banking, Educational training, sponsorship consultants, Education and training, Education, Training & Organisations, Training and education consultants, Leasing of ships, Financial and insurance services, Business Services, Commercial credits, large, banking, Leasing of agricultural equipment
HQ Location
Vazgen Sargsyan 26/1
Yerevan, 0010, AM