ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։
ԶԻՆԱՊԱՀԸ եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։ ԶԻՆԱՊԱՀԸ համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։
ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝
• Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
• Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
• Ակտիվների կառավարումից։
ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:
ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունն է համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեր հանձնառությամբ:
Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին։
Միասին՝ զինվորիս կողքին․․․