«ՌէԴ Ինվեսթ Գրուպ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014թ․-ին նպատակ ունենալով նոր շունչ տալ անշարժ գույքի շուկային և մատուցել որակապես տարբերվող ծառայություններ։ Արդեն վերջին տարիներին ընկերությունն աչքի է ընկնում անշարժ գույքի առաջնային շուկայում ձեռք բերված նվաճումներով և նոր տիպի ծառայությունների փաթեթով։
Վերջին երկու տարում ընկերությունն իրականացրել է 20-ից ավելի նախագծեր, վաճառել ավելի քան 2500 բնակարան, անշարժ գույքի առաջնային շուկայում աչքի ընկնելով ընգծված պրոֆեսիոնալիզմով, «ՌէԴ Ինվեսթ Գրուպ»-ը բացառիկ վաճառքի իրավունքով շուկային է ներկայացվում պրեմիում և բիզնես դասի նախագծեր։ Իսկ այսօր «ՌէԴ Ինվեսթ Գրուպ»-ի թիմը միացել է ՀՀ-ում նման օրինակը չունեցող ՏՏ նոր միջավայրի՝ «Դալան Թեքնոլոջի Պարկի» նախագծին և հանդիսանում է վաճառքի բացառիկ իրավունքով վաճառքներ իրականացնող։