#ARM #ENG
1. Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով հանրային դրամահավաքներ:
2. Հիմնադրամը, համագործակցելով միջազգային առաջատար կլինիկաների ու բժիշկների հետ, օգնում է երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան և արտասահմանյան լավագույն բուժհաստատություններում:
3. Հիմնադրամն օգնում է ոլորտի բուժհաստատությունների վերազինմանը և արդիականացմանը, բուժաշխատողների վերապատրաստման ֆինանսավորմանը և կազմակերպմանը:
4. Հիմնադրամն իրականացնում է առողջապահական և բարեգործական ոլորտների վերաբերյալ հետազոտություններ, ներկայացնում է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ:
Ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/hfcarmenia
---
1. The Fund finances the treatment of children with severe health problems living in the Republic of Armenia and the Republic of Artsakh through fundraising.
2. By collaborating with leading international clinics and doctors, the Fund provides children with necessary treatment by well-renowned Armenian medical providers and institutions.
3. The Fund upgrades and modernizes medical institutions and organizes training for medical staff.
4. The Fund conducts research in healthcare and nonprofit sectors and submits legislative proposals on needed reforms.
Official Facebook page - https://www.facebook.com/hfcarmenia